Վարչապետի աշխատակազմի ղեկավար, Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի կազմակերպման և անցկացման կազմկոմիտեի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ջերմուկ: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:
Այցի շրջանակում Արայիկ Հարությունյանը և կազմկոմիտեի անդամները շրջայց են կատարել 2025 թվականի փետրվարին կայանալիք Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի բացման համար նախատեսված վայրում:
Ծանոթանալով պայմաններին՝ որոշում է կայացվել խաղերի բացման միջոցառումն անցկացնել Ջերմուկում:
Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ կազմկոմիտեի անդամները քննարկել են նաև խաղերի անցկացման օրակարգային հարցեր, մտքեր փոխանակել նախապատրաստական աշխատանքներին վերաբերող այլ հարցերի շուրջ: