Փետրվարի վերջին Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում կալանավորված Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներին։
ՀՀ-ում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Լուրերին» հայտնել է, որ նրանց հանդիպել են առանձին, պայմաններ են ստեղծվել նրանց ընտանիքների հետ շփման համար։
ԿԽՄԿ-ի X-ի միկրոբլոգում նշված է, որ մանդատի համաձայն, նման այցելությունների ժամանակ կոմիտեն գնահատում է ձերբակալվածների նկատմամբ վերաբերմունքն ու կալանքի պայմանները և օգնում ապահովել, որ ձերբակալված անձինք կարողանան վերականգնել կամ կապ պահպանել իրենց ընտանիքների հետ:
«ԿԽՄԿ-ի ընթացակարգերին համապատասխան, կազմակերպության այցելությունների հետ կապված դիտողություններն ու առաջարկությունները ներկայացվում են միայն ձերբակալություն իրականացնող կողմին»,- նշված է տարածված հայտարարության մեջ։