Մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները մարտի 6-ին ընդունել են ՀՀ-ում Կանադայի արտակարգ և լիազորդեսպան Էնդրյու Թըրներին և Կանադայի կանանց խաղաղության և անվտանգության հարցերով դեսպան Ժակլին Օնիլին։
Հյուրերին ներկայացվել են ՄԻՊ աշխատակազմի գործունեության ուղղությունները, մասնավորապես՝ կանանց իրավունքների պաշտպանության, ընտանեկան բռնության կանխարգելման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։
Հանդիպման շրջանակներում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր՝ հատուկ անդրադարձ է կատարվել Պաշտպանի և աշխատակազմի կողմից իրականացված փաստահավաք աշխատանքներին, զինված ուժերում և իրավապահ համակարգում կանանց ներգրավվածությանը և միջազգային համագործակցության զարգացմանը։
Հյուրերն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել աշխատակազմի ներկայացուցիչներին ընդունելության և արդյունավետ քննարկման համար: