Հայաստանը որոշում չի կայացրել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահներին դուրս բերելու վերաբերյալ. պաշտոնական խողովակներով Ռուսաստանին այդ մասին չի հաղորդվել` հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Ավելի վաղ, Հայաստանի ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ ռուս սահմանապահները պետք է լքեն Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանը՝ հավելելով, որ հայկական կողմն ինքը կպաշտպանի երկրի սահմանները։ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան նշել էր, որ Մոսկվան Երևանից որևէ հարցում չի ստացել օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ։
Միջազգային իրադարձությունների մանրամասները՝ տեսաշարում: