Պաղեստինցի գերիների և իսրայելցի պատանդների փոխանակումը Գազայում կարող է տեղի ունենալ միայն զինադադարից հետո՝ հայտարարել է ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան պաշտոնյա Ուսամա Համդանը՝ ելույթ ունենալով Բեյրութում կայացած մամուլի ասուլիսում: Նա կրկնել է ՀԱՄԱՍ-ի պայմանները՝ Իսրայելի ռազմական հարձակման դադարեցում, Գազայի հատվածից իսրայելական ուժերի դուրսբերում, գերեվարված պաղեստինցիների վերադարձ: Համդանը դիմել է նաև ԱՄՆ-ին: Նա նշել է, որ այս փուլում ամենակարևորը ոչ թե օգնություն հասցնելու ուղիներ փնտրելն է, այլ՝ հակամարտությունն անհապաղ կանգնեցնելն ու զենքի մատակարարումն Իսրայելին դադարեցնելը:
Միջազգային իրադարձությունների մանրամասները՝ տեսանյութում: