Երևանի մոտ քսան փողոցում դարն ապրած, կենսունակությունը կորցրած ծառերը փոխարինվելու են առավել արժեքավոր ծառատեսակներով: Փոխարինվում են հիմնականում թեղիները, որոնք մայրաքաղաքում տնկվել են նախորդ դարի 30-50 ական թվականներին: Դրանք մի կողմից սեզոնային միջատների տարածման աղբյուր են դառնում, մյուս կողմից՝ քամուց, ձնից տապալվելու վտանգի առաջ են: Այս ձմռանը ծառերի տապալման դեպքեր եղել են, որոնք թանկարժեք գույքի վնասման պատճառ են դարձել:
Մանրամասները` Լիանա Խաչատուրյանի ռեպորտաժում: