ՌԴ նախագահն ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին։ Վլադիմիր Պուտինը վստահեցրել է՝ Մոսկվան շարունակում է ակտիվ գործակցությունը ԱԷՄԳ-ի հետ, զարգացնում ատոմային ոլորտն ու միաժամանակ անում հնարավորը՝ բարելավելու միջուկային օբյեկտների անվտանգությունը։ Նա ընդգծել է ամբողջ աշխարհում միջուկային անվտանգությունն ապահովելու կարևորությունը։ Գրոսին էլ նշել է՝ աշխարհում վերջին զարգացումներն ապացուցում են Պուտինի հետ հանդիպման արդիականությունը։ «Լուրջ ժամանակներ են, զգայուն մարտահրավերներ կան, որոնք հարկավոր է քննարկել»,- հավելել է նա։
Ավելի վաղ Սոչիում Գրոսիին ընդունել է նաև «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը։ Կողմերը քննարկել են Զապորոժիեի ԱԷԿ-ի անվտանգությանը վերաբերող հարցեր։