Դոնալդ Թրամփի վերջին մրցակիցը՝ Հարավային Կարոլինայի նախկին նահանգապետ Նիկի Հեյլին հայտարարել է նախագահական մրցապայքարից դուրս գալու մասին։
Հեյլին, որը Թրամփի հետ պայքարում էր Հանրապետական կուսակցությունից նախագահ առաջադրման համար, «սուպերերեքշաբթիում» կարողացավ հաղթել 15 նահանգներից միայն մեկում՝ Վերմոնտում:
Նիկի Հեյլին, հայտարարելով նախագահական մրցապայքարից դուրս գալու մասին, իր կողմնակիցներին չի հորդորել քվեարկել Դոնալդ Թրամփի օգտին: Նա ասել է, որ նախկին նախագահը պետք է շահի նրանց համակրանքը։
Այսպիսով, ԱՄՆ նախագահի պաշտոնի համար աշնանը՝ նոյեմբերի 5-ին, կպայքարեն Ջո Բայդենն ու Դոնալդ Թրամփը: