Անկարայում հանդիպել են Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ Յաշար Գյուլերը և Զաքիր Հասանովը: Ադրբեջանի ՊՆ-ից հայտնել են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Բաքվի և Անկարայի միջև ռազմական համագործակցության հեռանկարները, տարածաշրջանային անվտանգությունը։
Անդրադարձ է եղել նաև ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում կողմերի միջև համագործակցության զարգացման հեռանկարներին և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի: