Հայաստանն այս հարցում հստակ դիրքորոշում ունի, այդ հստակ դիրքորոշման մասին ՌԴ-ին տեղյակ է պահել պաշտոնական նամակով: Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման հարցին և դրա մասով ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի արձագանքին:
Ըստ ԱԽ քարտուղարի՝ Հայաստանի դիրքորոշումն այն է, որ ՀՀ-ն, Հայաստանի սահմանապահ զորքերը պետք է ամբողջությամբ իրականացնեն «Զվարթնոց» օդանավակայանի ծառայությունները:
«Հայաստանն անկախության շրջանում տարբեր ուղղություններով կարողություններ է ձեռք բերում, և այս պահին Հայաստանն ամբողջական կարողություն ունի օդանավակայանում ամբողջությամբ վերահսկողություն իրականացնելու համար»,- ասաց նա: