Մենք ՀԱՊԿ-ից ակնկալում ենք, որ ճանաչի իր պատասխանատվության սահմանը, այն է՝ մեր տարածաշրջանում Հայաստանի՝ ճանաչված 29 800 քառակուսի կիլոմետր տարածքը, ինչպես նաև սահմանները, որոնք գոյություն ունեն Ադրբեջանի, Վրաստանի, Իրանի և Թուրքիայի հետ: Այդ մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ՀԱՊԿ-ի հետ կապված դիրքորոշում ունի՞ Հայաստանը, այն է՝ մնո՞ւմ ենք ՀԱՊԿ-ում, թե՞ դուրս ենք գալիս:
«Քանի դեռ ՀԱՊԿ-ը չի ճանաչել, այս խնդիրը մնում է օդում, և պետք է հասցեագրի ՀԱՊԿ-ը»,- ասաց նա: