Մայրաքաղաքային իշխանությունը լուծում է Արզումանյան փողոցի չորրորդ կարգի վթարային շենքերի բնակիչների խնդիրը: 76 բնակարանների սեփականատերերն արդեն ծանուցվել են՝ վթարային շենքերը կքանդվեն, տեղում նոր շենքեր կկառուցվեն: Այդ ընթացքում 30 ամիս քաղաքապետարանը նրանց կապահովի բնակարանի վարձով, որից հետո գոյություն ունեցողից 10 տոկոսով ավելի տարածք կստանան նոր շենքում: Որոշմանը ընդդիմացող բնակիչներ կան:
Մանրամասները` Լիլիթ Դանիելյանի ռեպորտաժում: