Վորոնեժում հայտարարել են անօդաչու թռչող սարքերի հարձակման վտանգի վերացման մասին:
Ավելի վաղ Վորոնեժի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը հայտարարել էր մարզում ավիացիոն վտանգի մասին՝ Ուկրաինայի կողմից մոտեցող անօդաչու թռչող սարքերի պատճառով: Նա հայտնել էր, որ ՀՕՊ ուժերն ու միջոցները բերվել են պատրաստության՝ հնարավոր հարձակումը հետ մղելու համար: Քաղաքացիներին խորհուրդ է տրվել թաքնվել մոտակա շենքում, ապաստանել ավտոկայանատեղիներում կամ գետնանցումներում:
Այսօր ավելի վաղ Բելգորոդի մարզում պայթյուն է որոտացել, որից հետո հրդեհ է բռնկվել, վնասվել է ջրամբար: Մարտի լույս 5-ի գիշերը Բելգորոդի մարզի տարածքում հակաօդային պաշտպանության հերթապահ միջոցների կողմից ոչնչացվել է ինքնաթիռային տիպի ուկրաինական երեք ԱԹՍ:
Կուրսկի շրջանի նահանգապետ Ռոման Ստարովոյտն էլ հայտնել է երկաթուղային կայարանի ուղղությամբ ինը թռիչքի մասին: Այնտեղ հրդեհ է բռնկվել, որը մարվել է: Տուժածներ չկան։