Հայաստանի և Եգիպտոսի ղեկավարների առանձնազրույցի և դրան հաջորդած ընդլայնված կազմով հանդիպման արդյունքներով գործակցության մի շարք փաստաթղթեր են ստորագրվել: Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիի հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է նաև Երևանի դիրքորոշումը Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի շուրջ տեղի ունեցող քննարկումների վերաբերյալ ու Հայաստանի կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը: Եգիպտոսի նախագահը աջակցություն է հայտնել Հայաստանի՝ Հարավային Կովկասում կայունության հասնելու նախաձեռնություններին:
Մանրամասները` Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: