Գործադիրի, օրենսդիրի և Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչները միավորվել են Գիտատեխնոլոգիական զարգացման ռազմավարության մշակման նպատակով: Վարչապետի գլխավորությամբ խորհրդի առաջին նիստն է անցկացվել, քննարկվել է ռազմավարության նախագիծը, որում ներկայացված հինգ ճյուղերը իրենց մեջ պարունակում են և՛ կրթական, և՛ գիտական, և՛ արդյունաբերական ուղղությունների բաղադրիչներ: Նիկոլ Փաշինյանը խոչընդոտները հաղթահարելու առաջնային գործիքներից է համարել գիտությունը և դրանից բխող տեխնոլոգիական ոլորտը:
Մանրամասները` Անի Օհանյանի ռեպորտաժում: