ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաղթել է Հյուսիսային Դակոտա նահանգում կայացած հանրապետականների կուսակցական հավաքում՝ հայտնել է The New York Times-ը:
Քվեաթերթիկների ավելի քան 95 %-ի ամփոփումից հետո Թրամփի օգտին հաշվարկվել է 1632 պատվիրակի ձայն (84,6%): Նրա միակ մրցակից Նիկի Հեյլին ստացել է 273 ձայն (14,1%):
Մարտի 4-ին Հեյլին հաղթել էր Թրամփին Կոլումբիայի շրջանում Հանրապետական կուսակցության փրայմերիզում: Դրանից հետո Թրամփը այդ նահանգը անվանել էր «ճահիճ»:
Նույն օրը ավելի ուշ ԱՄՆ Գերագույն դատարանը որոշում է կայացրել, որ Կոլորադոյի դատարանն իրավունք չունի արգելել Դոնալդ Թրամփին՝ մասնակցելու փրայմերիզներին: Այսպիսով, դատարանը փաստացի չեղյալ է հայտարարել Կոլորադոյի, Իլինոյսի և Մեյնի իշխանությունների որոշումները՝ նախկին նախագահին փրայմերիզներին մասնակցելուց հեռացնելու մասին: