Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը երկօրյա աշխատանքային այցով մեկնում է Ադրբեջան:
ՌԴ կառավարության մամուլի ծառայության տվյալով՝ այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և վարչապետ Ալի Ասադովի հետ: Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական համագործակցության զարգացման հետ կապված հարցեր:
Նշվում է, որ հատուկ ուշադրություն է դարձվելու էներգետիկ, տրանսպորտային, արդյունաբերական, մշակութային և այլ ոլորտներում համատեղ նախագծերի առաջմղմանը: Բանակցությունների ավարտին ակնկալվում է միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթերի ստորագրում: