Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, Գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևն ընդունել է Պակիստանի զինված ուժերի միացյալ շտաբի գլխավոր տնօրեն Ահսան Գուլրեզի գլխավորած պատվիրակությանը:
Վելիևն ընդգծել է, որ երկու երկրների եղբայրական հարաբերությունները և ռազմավարական գործընկերությունը վերընթաց զարգացում են ապրում: Նա ընդգծել է Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի մասնակցությամբ եռակողմ համատեղ զորավարժությունների կարևորությունը բանակների միջև փորձի փոխանակման տեսանկյունից:
Մտքեր են փոխանակվել Ադրբեջանի և Պակիստանի միջև ռազմական համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ: