Ուկրաինայի պաշտպանության նախարարության Հետախուզության գլխավոր վարչությունից հայտնել են, որ Group 13 հատուկ ստորաբաժանումը մարտի 5-ի գիշերը Magura V5 ծովային դրոնների օգնությամբ գրոհել է ռուսական «Սերգեյ Կոտով» պարեկային նավը:
Ենթադրվում է, որ նավը խորտակվել է: Հարձակումը տեղի է ունեցել Սև ծովում՝ Կերչի նեղուցից ոչ հեռու։ «Սերգեյ Կոտովի» անձնակազմի ճակատագրի մասին ուկրաինական ռազմական հետախուզությունը չի հայտնում։
Ռուսական կողմը պաշտոնապես չի արձագանքել տեղեկությանը: