ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ելույթ է ունեցել Հայաստանի ազգային հերոս Վազգեն Սարգսյանի 65-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։
«Վազգեն Սարգսյան պետական գործչի ամենակարևոր հատկանիշներից մեկը մարդկանց համախմբելու ունակությունն էր, նրա սերը, հանդուրժողականությունը, հավատը յուրայինների հանդեպ, հայրենաշինության գաղափարի շուրջ համախմբելու հատկությունը։
Վազգեն Սարգսյանը հզոր անհատականություն էր, կարող էր հրապարակավ խոստովանել իր սխալները՝ անկեղծորեն ասելով՝ սխալներ եղել են, կեղծիք՝ ոչ»,- ասել է Սուրեն Պապիկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: