Մարտի 6-7-ը պաշտոնական այցով Հայաստան կայցելի Կիպրոսի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կոնստանտինոս Կոմբոսը: Այդ մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Մարտի 7-ին ՀՀ ԱԳՆ-ում տեղի կունենա Հայաստանի և Կիպրոսի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի արտգործնախարարների համատեղ մամուլի ասուլիսը: