Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ Facebook և Instagram սոցիալական հարթակներում խնդիրը գլոբալ բնույթ է կրում:
«Ամբողջ աշխարհում է այս խնդիրը, միայն Հայաստանում չէ: Սա կարող է նշանակել երկու բան. կա՛մ «Ֆեյսբուքն» ունի ինչ-որ տեխնիկական խնդիր իր կողմից, կա՛մ հաքերային հարձակում է. նման բան նախկինում եղել է, կարողացել էին մտնել մարդկանց հաշիվները՝ առանց մուտքագրելու գաղտնաբառը: Ամեն դեպքում խուճապի մատնվել պետք չէ: Կարծում եմ՝ մի քանի ժամվա ընթացքում կվերականգնվի»,- նշել է Մարտիրոսյանը: