Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՍԱԴԱ (SADA) ընկերության համահիմնադիր և խորհրդի նախագահ Հովիգ Սաֆոյանին:
Նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ նախագահը ողջունել է հյուրին և հանձնել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանը՝ Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա անխոնջ գործունեության և նվիրումի համար:
Շնորհավորելով Հովիգ Սաֆոյանին՝ նախագահը շնորհակալություն է հայտնել վերջինիս կատարած աշխատանքի համար և մաղթել հետագա հաջողություններ:
ՍԱԴԱ (SADA) ընկերության համահիմնադիրը երախտագիտություն է հայտնել բարձր պարգևին արժանացնելու համար և վստահեցրել, որ կշարունակի իր հայրենանվեր գործունեությունը: