ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են իրականացրել անհատ ձեռնարկատեր Քրիստինե Խաչիկյանին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Տավուշի մարզ, ք․ Նոյեմբերյան):
ՍԱՏՄ-ից տեղեկացնում են, որ վերահսկողության ընթացքում պարզվել է, որ այն գործում է սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներով։
Մասնավորապես՝
- սննդի կառույցի պատերը պատված չեն եղել լվացվող, չներծծող նյութերից, առկա են եղել խորը ճաքեր.
- սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումների մակերևույթները չեն պահվել նորոգ վիճակում, պարբերաբար չեն մաքրվել և ախտահանվել.
- չի պահպանվել սննդամթերքի արտադրության գործընթացում օգտագործվող արտադրական շինությունների, տեխնոլոգիական սարքավորումների և գույքի մաքրման, լվացման, ախտահանման, միջատազերծման և կրծողների ոչնչացման գործընթացների պարբերականությունը:
Հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է ժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։