ԱՄՆ-ը և Հարավային Կորեան թանկ կվճարեն մասշտաբային զորավարժությունների իրականացման համար, որոնք ապակայունացնում են իրադրությունը Կորեական թերակղզում։ Այդ մասին հայտնել է Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարությունը:
Գերատեսչությունը մարտի 4-ին սկսված Freedom Shield զորավարժություններն անվանել է սադրիչ, որոնք բարձրացնում են իրավիճակի անկանխատեսելիության մակարդակը։
«Կորեայի ժողովրդական բանակը կհետևի թշնամիների արկածախնդրային գործողություններին և կշարունակի կարևոր միջոցներ ձեռնարկել վերահսկողության ապահովման համար»,- ասել է նախարարության ներկայացուցիչը։ Անգամ «փոքրագույն կայծը» կարող է միջուկային պատերազմ առաջացնել՝ նախազգուշացրել է նա: