ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կգործուղվի Փարիզ:
«Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանին 2024 թվականի ապրիլի 3-5-ը գործուղել Ֆրանսիայի Հանրապետություն (Փարիզ)` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով»,- ասված է որոշման մեջ: