ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել «Նիհաո» ՍՊԸ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (ք․ Երևան, Թամանյան փողոց):
Ստուգման ընթացքում ակնհայտ է դարձել, որ սննդի կառույցը գործում է սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով։ Մասնավորապես՝
- սննդի կառույցը կառուցված չէ այնպես, որ բացառվի կեղտի կուտակումը,
և կիրառվեն հիգիենայի պատշաճ մեթոդներ.
- խոհանոցի հատակը, պատերը և առաստաղը վնասված են և չունեն հարթ մակերես.
- աշխատանքային մակերևույթները չեն պահվում նորոգ վիճակում։
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, հայտնաբերված խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ։