Ռուսաստանի ղեկավարությունը կոշտ հռետորաբանության օգտագործմամբ ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում, և Ռուսաստանի շատ հարևաններ մտահոգված են այդ սպառնալիքներով:
Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, երբ լրագրողը խնդրել է մեկնաբանել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունները, նշել, որ Մոսկվան կոշտացնում է հռետորաբանությունը Մոլդովայի և Հայաստանի նկատմամբ՝ վերջինիս մեղադրելով Արևմուտքի հետ հարաբերությունների ջերմացման համար և խոստանալով պատասխան տալ դրան:
«Ռուսաստանի շատ հարևաններ մտահոգված են սպառնալից հռետորաբանությամբ և գործողություններով, որոնք ՌԴ կառավարությունը կրկին ու կրկին ցույց է տալիս, որ պատրաստ է ձեռնարկել իր հարևանների դեմ»,- ասել է Միլլերը: