Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2024 թ. հունվար ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 713 715, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 35 799-ով կամ 5.3 %- ով: Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից։