ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը մարտի 4-ին այցելել է «Սինոփսիս Արմենիա» ընկերություն, ծանոթացել ընկերության գործունեությանը, արձանագրված հաջողություններին և ձեռքբերումներին:
![](/attachments/images/11(1069).jpg)
Ինչպես հայտնում են ԲՏԱ նախարարությունից, Մխիթար Հայրապետյանը շրջայց է կատարել ընկերության Ուսումնական դեպարտամենտում տեղակայված լսարաններում, զրուցել ուսանողների հետ, կարևորել նոր գաղափարների ու մոտեցումների կիրառումն արտադրական գործընթացներում:
![](/attachments/images/1(1374).jpg)
Ընկերության նախագահ Երվանդ Զորյանը և Ուսումնական դեպարտամենտի տնօրեն Վազգեն Մելիքյանը նախարարին մանրամասներ են ներկայացրել իրականացվող կրթական ծրագրերի վերաբերյալ, մասնավորապես, խոսել «Արտադրություն-ԲՈՒՀ» համագործակցության կրթական մոդելով իրականացվող ծրագրի մասին։
![](/attachments/images/11(1070).jpg)
Հանդիպման ընթացքում ընդգծվել է Հայաստանի տեխնոլոգիական ոլորտի համար բարձրակարգ մասնագետներ պատրաստելու անհրաժեշտությունը։