ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել, ըստ որի՝ Էդմոն Մարուքյանն ազատվել է հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Էդմոն Մարուքյանին ազատել հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից»,- նշված է որոշման մեջ:
Փետրվարի 29-ին Մարուքյանը հայտնել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացրել ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնից ազատման դիմում: