Հրապարակվել են ԵԱՀԿ հարցումների արդյունքները: Հայաստանում հարցվածների 45%-ը լիովին կամ գրեթե լիովին վստահում է ոստիկանությանը, չի վստահում 22%-ը: Վստահության աճը ՆԳ նախարարությունում պայմանավորում են բարեփոխումներով: Հարցվածների կրկին գերակշիռ մասը Հայաստանի ներքին անվտանգային իրավիճակը համարել է այս կամ այն չափով անվտանգ: Ըստ նույն հարցումների՝ մարդկանց մտահոգում է թմրանյութերի ապօրինի շրջանառությունն ու կոռուպցիան:
Մանրամասները` Քրիստինե Թորոսյանի ռեպորտաժում: