Ադրբեջանական վանդալիզմը հասել է Ստեփանակերտի կենտրոն: Ադրբեջանցիները տարածել են Վերածննդի հրապարակում գտնվող Ազգային ժողովի շենքը քանդելու կադրերը: Հեռացվում են նաև եկեղեցիների խաչերը, ավերվում պատմական բացառիկ կոթողներ։ Բաքուն շարունակում է արգելել միջազգային կառույցների մուտքը Լեռնային Ղարաբաղ՝ անպատիժ ու անարգել ջնջելով Արցախում հայկական դարավոր ժառանգության ցանկացած հետք:
Մանրամասները` Իրինա Մկրտչյանի ռեպորտաժում: