Մոսկվայում Գերմանիայի դեսպան Ալեքսանդր Լամբսդորֆը մարտի 4-ին կանչվել է ՌԴ ԱԳՆ՝ կապված Ղրիմի կամրջի վրա հարձակումների մասին գերմանացի սպաների զրույցի հետ։ Օրեր առաջ համացանցում էր հայտնվել գերմանացի սպաների զրույցի ամբողջական տեքստը: Զինվորականները քննարկել են, թե ինչպես են նրանք ռմբակոծելու Ղրիմի կամուրջը։ Կրեմլից հայտարարել են, որ գերմանական ռազմական քննարկումների ենթադրյալ ձայնագրությունը ցույց է տալիս, որ Գերմանիայի զինված ուժերը քննարկում են Ռուսաստանի տարածքին հարվածներ հասցնելու ծրագրերը և հարցականի տակ դնում՝ արդյոք Օլաֆ Շոլցը վերահսկում է իրավիճակը:
Ավելի վաղ, Գերմանիայի կանցլերն Իտալիա կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ պատշաճ ժամկետում կպարզաբանի իրավիճակը Ղրիմի կամրջի վրա հարձակման մասին Բունդեսվերի զինվորականների զրույցի աղմկահարույց ձայնագրության հետ կապված: Գերմանիայի պաշտանության նախարարն էլ հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի դեմ տեղեկատվական պատերազմ է վարում: «Խոսքը ապատեղեկատվության նպատակով իրականացված հիբրիդային հարձակման մասին է: Մենք չպետք է տրվենք Պուտինի հնարքներին», - հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարարը։
Միջազգային իրադարձությունները՝ տեսանյութում: