Լոս Անջելես այցի շրջանակներում դեսպան Լիլիթ Մակունցը Փասադենայում հանդիպել է կոնգրեսական Ջուդի Չուի հետ: Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի առջև ծառացած հումանիտար խնդիրների և դրանց հաղթահարման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել կոնգրեսականին ԱՄՆ կոնգրեսի և անձամբ իր Հայաստանին աջակցելու համար՝ հույս հայտնելով, որ այն կլինի շարունակական: