ԱՄՆ Գերագույն դատարանը որոշել է, որ Կոլորադոյի դատարանն իրավունք չունի արգելել Դոնալդ Թրամփին մասնակցել փրայմերիզներին, հայտնում է The Hill-ը։
«Մենք չեղարկում ենք այս որոշումը, քանի որ Կոնգրեսը և ոչ թե առանձին նահանգներն են պատասխանատու Սահմանադրության 3-րդ բաժնի կատարման համար»,- նշված է ԱՄՆ Գերագույն դատարանի որոշման մեջ։
Այսպիսով, ԱՄՆ Գերագույն դատարանը եզրակացրել է, որ տվյալ դեպքում ԱՄՆ նահանգների դատական իշխանություններն իրավունք չունեն Թրամփին հեռացնել ընտրություններից, քանի որ դա կարող է անել միայն ԱՄՆ Կոնգրեսը։
Associated Press-ը նշում է, որ Գերագույն դատարանի դե ֆակտո վճիռը վերաբերում է ոչ միայն Կոլորադոյին, այլև մի շարք այլ նահանգների: Նման որոշումներ կայացրել էին Մեյնի և Իլինոյսի դատարանները: