ՀՀ վարչապետը որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Ջանիկ Բազեյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզպետի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Ջանիկ Բազեյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետի տեղակալ»,- նշվում է որոշման մեջ :
Մեկ այլ որոշման համաձայն՝ Խաչատուր Մկրտչյանը նշանակվել է Արմավիրի մարզպետի տեղակալ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Խաչատուր Մկրտչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետի տեղակալ»,- նշված է որոշման մեջ: