Երևան քաղաքում հաշվետու ժամանակահատվածում ապամոնտաժվել է 452 ինքնակամ տեղադրված գովազդ։ Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությանը:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, խոսքն ուղղելով այս գործընթացում խոչընդոտներ ստեղծողներին, հիշեցրեց. «Քաղաքապետարանը մեկ ընդհանուր մարմին է, չենք կարող ունենալ ոչ օրինական գովազդների համար հնարավոր պայքար բոլոր միջոցներով, և այլ ոլորտներում տարբեր խնդրանքներ հենց այդ նույն մարդկանց կողմից։ Սա շատ կարևոր սկզբունք է»,- ասաց նա, ապա հավելեց,- «Երբ ինչ-որ մեկը, որևէ սուբյեկտ պայքարում է մեր իսկ, մեր ավագանու կողմից սահմանված կանոնների դեմ և տարատեսակ կանոններ է կիրառում, թող չակնկալի այլ հարցերում որևէ տեսակի աջակցություն»։
Եզրափակելով խոսքը՝ Ավինյանը վերջին անգամ զգուշացրեց՝ կրակի հետ խաղ մի՛ արեք։