Մարտի 3-ին` ժամը 22:02-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գարեգին Նժդեհի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են Mercedes-Benz (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1989 թ․), Nissan (վարորդ՝ Մ․ Բ․, ծնված 1983 թ․) և Toyota (վարորդ՝ Է․ Գ․, ծնված 2004 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Nissan մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Լ․ Գ․-ն (ծնված 1974 թ․) հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել և փակել են ավտոմեքենաների գազի բալոնների փականները։