1060 անշարժ և 215 շարժական գույք ու ավելի քան 1.3 մլրդ դոլար ենթադրյալ ապօրինի են համարվել: Դատախազությունը հայցադիմումներ է ներկայացրել դրանք հօգուտ պետության բռնագանձելու համար:
Այդ գույքերը պատկանում են տարբեր ժամանակներում տարբեր բարձր պաշտոններ զբաղեցրած անձանց:
Մոտ երեք տարվա ընթացքում, ինչ գործում է ապօրինի գույքի բռնագանձման համակարգը, կնքվել է հաշտության 6 համաձայնություն, 2-ը՝ վերջին ամսվա ընթացքում:
Վարչապետ Փաշինյանը շաբաթներ առաջ, անդրադառնալով 2020-ից սկսած այս գործընթացին, հայտարարեց, որ 2023 թվականին վերջապես երևացին առաջին ծիծեռնակները:
Մանրամասները՝ Տաթև Խաչատրյանի ռեպորտաժում: