Լոս Անջելես աշխատանքային այցի շրջանակներում դեսպան Լիլիթ Մակունցը մարտի 2-ին հանդիպել է Հայ առաքելական եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի առաջնորդ Տ. Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանի հետ:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների, Հայաստան-սփյուռք գործակցության, ինչպես նաև Լոս Անջելեսի հայ համայնքին առնչվող հարցերի վերաբերյալ:
Նույն օրը դեսպան Մակունցն այցելել է Մերդինյան Հայ Ավետարանչական վարժարան, տնօրեն Սյուզի Օհանյանի ուղեկցությամբ շրջել դպրոցում, որից հետո մասնակցել է Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության խորհրդի նիստին:
Նիստի ընթացքում դեսպան Մակունցը հանդես է եկել ծավալուն ելույթով՝ անդրադառնալով ինչպես Հայաստան-ԱՄՆ երկկողմ օրակարգի ու ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ուղղություններին, այնպես էլ Հայաստանի շուրջ անվտանգային իրավիճակին ու խաղաղության օրակարգին:
Նիստի ավարտին դեսպանը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին: