Ուկրաինան և Նիդերլանդները Խարկովում անվտանգության վերաբերյալ երկկողմ համաձայնագիր են ստորագրել:
Փաստաթուղթը նախատեսում է, որ 2024 թվականին Նիդերլանդները 2 միլիարդ եվրոյի ռազմական օգնություն պետք է տրամադրի Կիևին, ինչպես նաև առաջիկա տասը տարվա ընթացքում պաշտպանական օգնություն ցուցաբերի:
Ըստ համաձայնագրի՝ Նիդերլանդները նաև աջակցելու է Ուկրաինայի ապագա անդամակցությանը Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին: