Պետեկամուտների կոմիտեն արտագնա աշխատանքի մեկնողների համար նոր լուծում է առաջարկում: Գործող կարգավորմամբ՝ եթե դրսում նրանք վճարել են ավելի քիչ եկամտահարկ, քան Հայաստանում, տարբերությունը պետք է վճարեն նաև այստեղ: ՊԵԿ նախագծով` 2020-23 թվականներին արտասահմանում ստացված եկամտի համար հավելյալ հարկ մեր երկրում չի վճարվի:
Մանրամասները` Նիկոլայ Ավետիսյանի ռեպորտաժում: