Թուրքիան և Հայաստանը կարգավորման հարցով հանդիպում կանցկացնեն, ամսաթիվը և վայրը ենթակա են համաձայնեցման՝ РИА Новости-ի հետ զրույցում հայտնել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը:
«Հանդիպում տեղի կունենա, մենք որոշում ենք կայացրել»,- ասել է պաշտոնյան:
Նրա խոսքով՝ երրորդ երկրների քաղաքացիների համար հայ-թուրքական սահմանի բացման ուղղությամբ առաջընթաց դեռ չկա, սակայն Անկարան և Երևանը այդ ուղղությամբ աշխատանք են տանում: