ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ուգանդայի ԱԳ նախարար Օդոնգո Յեյե Աբուբախեերի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հարցեր՝ անդրադառնալով քաղաքական, տնտեսական, առևտրի, բարձր տեխնոլոգիաների և համագործակցության լայն ներուժ ունեցող այլ ոլորտներում կապերի ընդլայնման հնարավորություններին։
Երկուստեք ընդգծվել է տարբեր ձևաչափերում ակտիվ շփումների, ինչպես նաև փոխադարձ բարձրաստիճան այցերի կարևորությունը։ Քննարկվել են բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցեր։
Հայաստանի և Ուգանդայի նախարարները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգության հարցեր։