«Քանաքեռ-Զեյթուն» ծննդատան հավատարմագրային կառավարումը ստանձնած ընկերության և քաղաքապետարանի վեճը հասել է դատարան:
Քաղաքապետարանը մտադիր է չեղյալ համարել պայմանագիրը՝ փաստարկելով, որ ընկերությունը չի կատարել ստանձնած ներդրումային պարտավորությունները:
Ընկերության տնօրենն էլ հակադարձում է, թե ներդրումներն ուշացրել են քովիդի և 2020-ի 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված ճգնաժամային իրավիճակի պատճառով, իսկ քաղաքապետարանի տված լրացուցիչ ժամկետում լրացրել են բացը:
Քաղաքային իշխանությունն այս դեպքում ևս առարկություն ունի՝ կատարված աշխատանքների գնահատումը չի արել լիցենզավորված կազմակերպությունը:
Մանրամասները՝ Աննա Զախարյանի ռեպորտաժում: