Սանկտ Պետերբուրգի Կրասնոգվարդեյսկի շրջանի բնակելի շենքում պայթյուն է որոտացել: Նշվում է, որ տուժածներ չկան:
Պետերբուրգի նահանգապետ Ալեքսանդր Բեգլովը հայտնել է, որ արտակարգ դեպքի հետևանքով վնասված բնակարանների բնակիչները տարհանվել են: Նրա խոսքով՝ մասամբ վնասվել է երկու տների պատշգամբների ապակեպատումը։
Կատարվածի պատճառը չի հաղորդվում։ Լրատվամիջոցները նշում են, որ ավելի վաղ Կրասնոգվարդեյսկի շրջանի տարածքում անօդաչու թռչող սարք է ընկել: ըստ աղբյուրների՝ ԱԹՍ-ն մխրճվել է բնակելի շենքերից մեկի մեջ։