Բուլղարիան կդադարեցնի ռուսական նավթի ներկրումը՝ հայտնում է EFE գործակալությունը։
Բուլղարիային և ԵՄ մի քանի այլ երկրի Բրյուսելն ազատել էր Ռուսաստանից նավթի ներկրման արգելքից մինչև 2024 թվականի վերջը, սակայն բուլղարական կառավարությունը որոշել է ժամանակից շուտ հրաժարվել ռուսական հումքից։
Այդ երկրի միակ նավթավերամշակման գործարանը պատկանում է LUKOIL-ին, որը երկրում սկսել է գործել 1999 թվականի հոկտեմբերին։
Ընկերությունը նաև շահագործում է հանրապետությունում ավելի քան 500 գազալցակայանների ցանցը։
Մանրամասները՝ ռեպորտաժում