ՆԳ նախարարությունը 2024 թվականը հայտարարել է նաև ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելման տարի։
Միայն այս տարվա փետրվարին պարեկները հանրապետության ամբողջ տարածքում կազմել են հետիոտնի ոչ սահմանված վայրով անցնելու` 3895 և չամրակապված վարելու` 12258 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն։
«Ճանապարհատրանսպորտային պատահարների, դրանց աղետալի հետևանքների, մահվան ելքով վրաերթերի մասին գրել և բարձրաձայնել ենք բազմիցս։ Իսկ վիճակագրությունը շարունակում է մնալ մտահոգիչ։
Եվ, այդուհանդերձ, որոշ քաղաքացիների վարքը շարունակում է մնալ անուղղելի, վտանգավոր ոչ միայն իրենց, այլև երթևեկության մյուս մասնակիցների համար։
Երթևեկության հարգելի՛ մասնակիցներ, վերստին հորդորում ենք օգտվել միայն, վերգետնյա, ստորգետնյա և գծանշված անցումներից, հետևել լուսացույցի ազդանշանին, ինչպես նաև տրանսպորտային միջոցը վարել միայն ամրակապված, հակառակ դեպքում հետևանքները կարող են անդառնալի լինել, ողբերգություն բերել ոչ միայն ձեզ, այլև երթևեկության այլ մասնակիցներին»,- ասված է ՆԳՆ ոստիկանության հաղորդագրության մեջ: