Այսօր մենք նշում ենք ՀՀ դիվանագետի օրը։
«Մարտի 2-ի ընտրությունը փոխկապակցված է, այն խորհրդանշում է ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցությունը. 32 տարի առաջ այս օրը Հայաստանի նորանկախ Հանրապետության դրոշը ծածանվեց Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում։
Այս տարի մենք որոշել ենք ոչ միայն նայել այս տոնի ակունքներին, բայց նաև դրա ապագային. հարցրել ենք մեր երիտասարդ գործընկերներին, ովքեր այս տարի առաջին անգամ են նշում այս օրը դիվանագետի կարգավիճակում, թե ինչ է այն խորհրդանշում, և որն է իրենց ուղերձը, մաղթանքը ԱԳՆ մյուս գործընկերներին այս օրվա կապակցությամբ։
Միանալով հնչող մաղթանքներին՝ շնորհավորում ենք ԱԳՆ կենտրոնական ապարատի և արտերկրում դիվանագիտական ծառայության մարմինների բոլոր գործընկերներին»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի Ֆեյսբուքի էջում հրապարակված տեսանյութում: